00:00:00

Տավուշում ապօրինի ծառահատմամբ շրջակա միջավայրին 496.500 դրամի վնաս է հասցվել

11:33, 02 հոկտեմբեր 2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի թիվ 6-րդ պահաբաժնի «Աղջկա բերդ» տանող ճանապարհին հայտնաբերել են ապօրինի ծառահատում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայտնաբերվել է անհայտ անձի կողմից, ապօրինի հատված 2 հաճարենի, 6 բոխի, 2 կաղնի տեսակների ծառերի կոճղեր: Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 496.500 ՀՀ դրամ։   Նախապատրաստվող նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր