00:00:00

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը

00:43, 02 հոկտեմբեր 2019 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էին հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, հոգաբարձուների խորհրդի անդամ Անդրանիկ Գասպարյանը, Արցախում հիմնադրամի գրասենյակի ղեկավար Էդվին Գրիգորյանը և մի խումբ բարերարներ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև Արցախի Հանրապետության պետական մարմինների և «Թուֆենկյան» հիմնադրամի միջև համագործակցության ամրապնդման և ընդլայնման հեռանկարները։ Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործունեությունն Արցախում՝ ընդգծելով այստեղ իրականացվող ծրագրերի կարևորությունը, որոնք նպաստում են հանրապետության համայնքների համաչափ զարգացմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր