00:00:00

Արման Աբովյանը ներկայացրել է նախագիծ, որով առաջարկում է խմբակցություններում փորձագետների թիվն ավելացնել

17:36, 01 հոկտեմբեր 2019

Այսօր խորհրդարանում ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը Ազգային ժողով է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է ավելացնել խմբակցություններում փորձագետների թիվը։ Նրա խոսքերով՝ հիմա նախաձեռնությունների քանակն ու որակն այնպիսին է, որ նրանք չեն հասցնում ամեն ինչ վերլուծել։ «Սենց գաղտնիք բացեմ ՀՀ քաղաքացիներին՝ մենք բոլորս շատ ուժեղ «նագրուզկի» տակ ենք աշխատում։ Իրականում տենց է»,- ձեռքով ցույց տալով ամբողջ դահլիճը՝ ասաց Աբովյանը։ Նա ակնարկեց, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն այնքան մեծ է, որ իրենք պետք է գերլարվեն սխալներ թույլ չտալու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր