00:00:00

Հայաստանում գրանցված մեքենան վթարի է ենթարկվել Ղրիմում. կան զոհեր

19:00, 01 հոկտեմբեր 2019

Երեքշաբթի առավոտյան Ղրիմում «Տավրիդա» ավտոճանապարհին 2 մեքենաների բախման հետեւանքով 3 մարդ է զոհվել, եւս 5-ը վիրավոր է՝ ասվում է Ղրիմի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: «Հոկտեմբերի 1-ին Մոսկվայի ժամանակով ժամը 08:40-ին Պրիմորսկեո շրջանում՝ «Տավրիդա» ավտոճանապարհին (76-րդ կմ), ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Lada Priora եւ Kia Optima մեքենաների մասնակցությամբ, ՃՏՊ-ի հետեւանքով 3 մարդ է զոհվել, 5-ը վիրավոր է»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ Lada Priora-ի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթեւեկության գոտի եւ բախվել Kia Optima-ի հետ: Դեպքի վայրում աշխատում են ՌԴ ՆԳՆ պետավտոտեսչության աշխատակիցները, դեպքի հանգամանքները պարզվում են: Բոլոր զոհերը գտնվել են Lada Priora մեքենայում: KIA Optima-ն գրանցված է եղել Հայաստանում՝ ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ կառույցների աղբյուրը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր