00:00:00

Դուք նենց վստահ էիք խոսում սպա ծեծող մարզպետների մասին․ Արարատ Միրզոյանը՝ Գևորգ Գորգիսյան

17:30, 01 հոկտեմբեր 2019

Խորհրդարանում  մարզպետների լիազորությունների վերաբերյալ քննարկման ժամանակ, ինչպես արդեն հայտնել ենք,  ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասաց, որ մարզպետներ կան, որ սպա են ծեծում։ Այս հայտարարությանն արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ «Պարո՛ն Գորգիսյան, բայց Դուք նենց վստահ էիք խոսում սպա ծեծող մարզպետների մասին, որ ես կարծում եմ, որ եթե շատ կոնկրետ ինֆորմացիա չունենաք, էդպիսի վստահությամբ տենց պնդում չէիք անի։ Եվ ես մեծ հույս ունեմ, որ կկարողանաք նախաքննական մարմիններին և հետո դատարանում Ձեր ցուցմունքներով նպաստել էդպիսի գործերի արդար քննությանը»,- ասաց Միրզոյանը։ Հիշեցնենք, որ տարածված լուրերի համաձայն՝ Վայոց ձորում սպայի ծեծելու և նրան կոմայի հասցնելու համար կասկածվում է Վայոց ձորի մարզպետի օգնականը։ Միջադեպից հետո լուրեր են տարածվել նաև, որ ծեծին մասնակցել է նաև մարզպետ Տրդատ Սարգսյանը։ Ինքը՝ մարզպետը, հերքում է իր մասնակցությունը ծեծկռտուքին, բայց խոստացել է հրաժարական տալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր