Այսօր Աժ նիստի ընթացքում ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտարարեց՝ Հայաստանի մարզպետները ժամանակի ընթացքում վերածվել էին ֆեոդալների ու իրենց էին ենթարկել համայնքների ղեկավարներին։ Եվ հիմա նույնպես կան այդպիսի մարզպետներ։
«Երբ բերվում էր նման փոփոխություն, ես ակնկալում էի, որ պիտի էս խնդիրը լուծվի։ Բայց մենք դեռ ունենք կարծես թե նույն մոդելը և ունենք նաև նույն ոճով աշխատող մարզպետներ․ մարզպետներ, որ խառնվում են ընտրություններին, հայտարարում են, որ գյուղապետին աշխատանքից են հեռացնելու, ծեծում են սպայի։ Ու էս իրողություններին ինչպե՞ս է լուծում տալիս այս նախագիծը»,- ասաց Գորգիսյանը։
Նա պնդեց, որ այս խնդրահարույց վիճակը ուղղակի ամրապնդվում է օրենքով։
«Դե, ոչ միշտ է էտպես լինում, որ կարելի է լինում խառնվել ընտրություններին, էլ չեմ ասում՝ խառնվել և որոշիչ դերակատարում ունենալ, որովհետև այնուամենայնիվ մշտապես եղել են և հակառակ դեպքեր, երբ համայնքները, մարդիկ, բնակչությունը այնուամենայնիվ իրենց որոշակի դիրքորոշումը արտահայտել են, և խնդիրը լուծվել է այդ համատեղքստում»,- պատասխանեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, որ ներկայացնում էր օրենքի նախագիծը։
Նա բացատրեց, որ այդ բացասական երևույթները երբեք կապված չեն եղել և հիմա էլ կապված չեն օրենքի կարգավորումների հետ։