00:00:00

«Կարևորը տիկին Սամսոնյանն է․ փոխում ենք ռեժիմը»․ ԱԺ նախագահը՝ ԼՀԿ-ական պատգամավորին

17:00, 01 հոկտեմբեր 2019

Ազգային ժողովում մարզպետների լիազորությունների, նշանակման և ազատման կարգը սահմանող օրենքի նախագծի քննարկման ժամանակ 16 պատգամավոր էր գրանցվել հարց տալու համար, ինչը նշանակում էր, որ սահմանափակ ժամանակի պատճառով նրանց մի մասը չէր կարողանա հարց ուղղել։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց հարցերի և պատասխանների համար տրվող ժամկետները կրճատել։ ««Լուսավորը» համաձայն չի՞»,- դահլիճից հնչած դիտարկումներին արձագանքեց Միրզոյանը։ «Ես համաձայն եմ»,- պատասխանեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։ «Կարևորը տիկին Սամսոնյանն է․ փոխում ենք ռեժիմը»,- ասաց Միրզոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր