00:00:00

Ինչո՞ւ «Իմ քայլը» նախաձեռնեց Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացը․ Մակունցի մեկնաբանությունը

16:34, 01 հոկտեմբեր 2019

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում   «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը  նշեց՝ օրենսդիր մարմինը պետք է անի առավելագույնը, որպեսզի Սահմանադրական դատարանի դերը և հեղինակությունը բարձրացնի:  Ըստ Մակունցի՝ հենց դրա համար էլ սկսել են Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացը: «Մենք համարում ենք, որ սա այն քայլերից մեկն է, որը պետք է արվի, անկախ նրանից, թե ինչ արդյունք կունենանք, թե Սահմանադրական դատարանն ի վերջո ինչպիսի եզրակացություն կներկայացվնի իրավական հիմքերի վերաբերյալ: Մենք գտնում ենք, որ դա որևէ կերպ խոչընդոտ չի հանդիսանում դատարանի վարկանիշը վերականգնելու առումով: Սա միակ քայլը չէ, որ պետք է կատարվի այդ ուղղությամբ՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների համատեքստում»,- ասաց Մակունցը: Նա նշեց, որ, կախված նրանից, թե ինչ դիրքորոշում կհայտնի Սահմանադրական դատարանը, «Իմ քայլը» խմբակցությունը կորոշի իր հետագա քայլերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր