00:00:00

Նարեկ Բաբայանը՝ «Հայփոստ»-ը մասնավորեցման ցանկից հանելու մասին

16:25, 01 հոկտեմբեր 2019

Անշարժ գույքի կառավարման պետական կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ  «Հայփոստ» ընկերության՝ մասնավորեցման ցանկից հանելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագծին: Բաբայանը նշեց՝  նպատակահարմար են գտել իրականացնել նոր մրցույթ, սակայն դա որևէ կերպ կապված չէ ներկայիս կառավարիչների գործունեության հետ: «Ես խնդիրների մասին հիմա որևէ բան չեմ կարող ասել: Մասնավորեցման ցանկից հանելը կամ չհանելը որևէ կերպ չի առնչվում Էդուարդո Էռնեկյանին կամ ներկայիս կառավարիչներին: Բանն այն է, որ նպատակահարմար է գտնվել պահպանել փաթեթը պետության ձեռքում և իրականացնել հետագայում նոր մրցույթ, որին ենթադրաբար կմասնակցեն ներկայիս կառավարիչները և հնարավորության, ցանկության դեպքում՝ նաև նոր օպերատորներ»,- ասաց Բաբայանը՝  նշելով՝  կառավարչի հետ պայմանագիրն արդեն իսկ ավարտվել է, երկարացվել է ևս մեկ տարով, որպեսզի վերոնշյալ գործընթացը նախապատրաստվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր