00:00:00

Մարդու իրավունքների պաշտպանն ուղերձ է հղել տարեցների միջազգային օրվա առիթով

16:28, 01 հոկտեմբեր 2019

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է հղել տարեցների միջազգային օրվա առիթով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում ասված է. «Սիրելի՛տարեցներ, Սրտանց շնորհավորում եմ տարեցների միջազգային օրվա առիթով: Այսօր մենք բոլորս ևս մեկ առիթ ունենք ավելի շատ ուշադրություն դարձնելու Ձեզ, շրջապատելու հոգատարությամբ և ջերմությամբ: Ձեր նկատմամբ ուշադրությունը, արժանապատվության ու իրավունքների նկատմամբ հարգանքը պետք է լինի բոլորիս հոգածության ներքո: Մեր ամենօրյա աշխատանքում մենք պետք է գործադրենք առավելագույն ջանքեր այս արժեքների պահպանման համար, ինչպես նաև ապահովենք ձեր սոցիալական պաշտպանությունը, մասնակցությունը հասարակական կյանքին ու առողջ ծերացումը: Ձեր հարուստ կենսափորձը, որը նպաստել է մեր հասարակության բազմամյա գործունեությանը, պետք է օրինակ ծառայի երիտասարդ սերնդի համար: Դուք մեր պատմական արժեքները կրողը և հասարակական զարգացման կայունությունը պահպանողն ու փոխանցողն եք: Մեր երկրի Սահմանադրությամբ է երաշխավորված տարեցների արժանապատիվ ապրելու իրավունքը: Մարդու իրավունքների միջազգային սկզբունքները ևս պահանջում են լիարժեք երաշխավորել տարեցների իրավունքները, ապահովել նրանց առողջ, լիարժեք և արժանավայել կյանքը:   ՄԱԿ-ի հռչակած այս օրը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը սևեռել տարեցների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների վրա և շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր վաստակել են երջանիկ ծերության իրավունքը:     Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ՝ ցանկանալով առողջություն և երջանիկ ծերություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր