00:00:00

Այսօր ԱԺ-ն կքննարկի ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը

10:12, 01 հոկտեմբեր 2019

  ԱԺ-ում մեկնարկել են քառօրյա աշխատանքները։ Խորհրդարանի  օրակարգում ընդգրկված է 19 հարց։ Ազգային ժողովը քննարկելու է ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցերը։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ կքննարկի նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Օրակարգում են նաև «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ հարցեր: Ընթանում են Ազգային ժողովի հերթական նիստերը: Այս քառօրյայի օրակարգում ընդգրկված է 19 հարց, որոնց թվում է նաեւ «ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշման նախագծի քննարկումը։ Նշենք, որ մինչ քառօրյայի նիստերի օրակարգում ընդգրկվելը, այսօր որոշման նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի խորհրդի նիստում: Ավելի վաղ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած որոշման նախագծին դրական եզրակացություն էր տվել:      

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր