00:00:00

Նոր մանրամասներ Արցախում ականի պայթյունից զոհված ականազերծողների մասին

16:56, 30 մարտ 2018 Իրավական

Արցախի ոստիկանության լրատվական ծառայությունը մանրամասներ է հայտնել նախօրեին Մարտակերտի շրջանում տեղի ունեցած ականի պայթյունի վերաբերյալ: Ըստ տարածած հաղորդագրության՝ մարտի 29-ին ժամը 07:55-ի սահմաններում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր-Ղազանչի գյուղի վարչական տարածքում հակատանկային ականի վրա պայթել է «The HALO Trust» միջազգային կազմակերպության «Լանդ Ռովեր» ավտոմեքենան: Պայթյունի հետեւանքով նույն կազմակերպության աշխատողներ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 31-ամյա Պավել Հակոբովը, 33-ամյա Մարատ Պետրոսյանը և Մարտունու շրջանի Քերթ գյուղի բնակիչ՝ 41-ամյա Սամսոն Ավանեսյանը տեղում մահացել են, իսկ նշված քաղաքի բնակիչներ՝ 31-ամյա Գարիկ Ղահիրյանը և 43-ամյա Արամ Մկրտչյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր