00:00:00

Գրանտային փողերով ադրբեջանցի հերոսների շիրիմներ է վերանորոգում. Վարդգես Բաղրյանը՝ Հայկ Խանումյանի մասին

23:30, 30 սեպտեմբեր 2019 Լեռնային Ղարաբաղ

Գրանտային փողերով ադրբեջանցի հերոսների շիրիմներ է վերանորոգում. այս մասին ի պատասխան «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի՝  հայտարարել է ԱԺ «ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը։Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Այսօր ստացել եմ ԱԺ «Վերածնունդ» մեկհոգանց խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի նամակը, որին չէի անդրադառնա, եթե դրանում «ժողովրդի ընտրյալի» ցինիկությունը չհատեր սահմանները: ԱԺ նախագահին այլ գործի առաջարկություն է անում մի մարդ, ով դրսից ստացած գրանտային փողերով ադրբեջանցի հերոսների շիրիմներ է վերանորոգում: ԱԺ նիստերի դահլիճը ճիշտ տեղ չէ ձեզ համար, մանավանդ, որ այստեղ հայտնվել եք ուրիշների հեղինակության շվաքով եւ ամեն անգամ որպես պատգամավոր ապացուցում եք ձեր սնանկությունը: Շարունակեք գրանտներ ստանալ եւ նույն բառամթերքով խոսել ձեր ղեկավարած կուսակցության ամբիոնից»։ Նշենք, որ Արցախի Ազգային ժողովի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի՝ սեպտեմբերի 26-ի օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամին հնչեցված հարցը Արցախի հանրային հեռուստաընկերությունում տեղադրված է եղել մոնտաժված տարբերակով, որը «Վերածնունդ» խմբակցությանը դուր չի եկել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր