00:00:00

Ուժեղ կարկուտ Արմավիրի մարզում. Առավել շատ վնասվել են ծիրանենիները

12:53, 30 մարտ 2018

Արմավիրի մարզի Արգինա գյուղում եւ գյոււղի հարակից այգիններում այսօր` մարտի 30-ին, 15 րոպե տեւողությամբ ուժեղ կարկուտ է տեղացել: NEWS.am-ի հետ զրույցում Արգինայի բնակիչ Էդվարդ Ստեփանյանը պատմեց, որ հիմնականում վնասվել են ծաղկած ծիրանենիները: «Մոտ 15 րոպե շատ ուժեղ կարկուտ եկավ, էդ ընթացքում, կամ մինչեւ էդ  կարկտակայաններից ոչ մի հատ չկրակեցին: Ծառերից միայն ծիրաներիներն են վնասվել, քանի որ ծաղկած էին: Մոտ 20 եւ ավելի տոկոսի չափով բերքը վնասվել է, սակայն եթե գիշերը ցրտի, ցրտահարություն կլինի եւ ողջ բերքը կվնասվի»,-ասաց նա:

Արգինայի բնակիչը նշեց, որ կարկուտը ձյան շերտի նման է գետնի վրա, ջերմաստիճանն էլ ցածր եւ կարկուտը չի հալվում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր