00:00:00

Հոկտեմբերի 1-ին Երևանի մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

22:28, 30 սեպտեմբեր 2019

Երևանում ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ացնկացմամբ պայմանավորված՝ քաղաքի մի շարք փողոցների երթևեկությունը սահմանափակվելու է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մասնավորապես հոկտեմբերի 1-ին` ժամը 08:00-ից 17:00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային-Լեռ Կամսարի խաչմերուկից մինչև Անտառային-Դեմիրճյան փողոցների խաչմերուկը: Նույն օրը ժամը 12:00-ից 17:00-ն փակ են լինելու նաև Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը և ժամը 17:00-ից 20:00-ն` Պռոշյան և Պարոնյան փողոցները՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից մինչև Մաշտոց-Գր. Լուսավորիչ խաչմերուկը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր