Այսօր բազմաթիվ քաղաքացիներ «Արմօյլ»-ի գործարանում էին: Քաղաքացիները լիահույս էին, որ գործարանն առաջիկայում կշահագործվի, սակայն այդ օրն ուշանում է: Վերջիններս խնդրում էին, որ գործարանը հնարավորինս շուտ շահագործվի. այդ դեպքում իրենք աշխատատեղեր կունենան: Հիշեցնենք` վերջերս մամուլում ապատեղեկատվություն էր շրջանառվում այն մասին, որ գործարանն արդեն հանձնվել է շահոգործման, այնինչ աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, այս դեռ չի շահագործվում. այս մասին հայտարարել է «Արմօյլ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդին:
Լուրեր են շրջանառվում նաև այն մասին` եթե գործարանը նավթավերամշակման աշխատանքներբրրականացնի, ապա դրա պատճառով կարող է տեղի ունենալ շրջակա միջավայրի աղտոտում, քաղաքացիների առողջությանը վնաս կհասցվի, սակայն «Արմօյլ»-ի գլխավոր տնօրենը հայտարարել է` գործարանում արտադրվելու են միայն բիտում և քսայուղեր. նավթամթերքի մասին խոսք լինել չի կարող:
Այսօր «Արմօյլ»-ում հավաքված քաղաքացիները irakanum.am-ի հետ զրույցում նշեցին` այս ՓԲԸ- ի շուրրջ բարձրացված անտեղի աղմուկի և ապատեղեկատվության պատճառով գործարանի շահագործումն ուշանում է, ու դա ակնհայտորեն ձեռնտու է այլ ընկերությունների, քանի որ այդ անտեղի աղմուկը բարձրացնելու գործում, ըստ ամենայնի, նրանք են ջանքեր գործադրել: Քաղաքացիները հույս հայտնեցին, որ անհրաժեշտության դեպքում Կառավարությունն էլ կաջակցի, որպեսզի «Արմօյլ»-ը շահագործվի, քանի որ դա որևէ քաղաքացու կամ շրջակա միջավայրին վնաս չի հասցնի, ավելին` կզարգանա երկրի տնտեսությունը, կստեղծվեն նոր աշխատատեղեր: