00:00:00

Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան

20:27, 30 սեպտեմբեր 2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն՝ մասնակցելու Բիշքեկում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդիանացիոն խորհրդի, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ-պետությունների գլխավոր դատախազների հերթական նիստերի աշխատանքներին: ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 29-րդ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել Կոորդիանացիոն խորհրդի 2018թ. գործունեության արդյունքները, հանցավորության դեմ պայքարում համատեղ ծրագրերով նախանշված գործողությունների ընթացքին վերաբերող հարցեր, դատախազական լիազորությունների տարբեր ասպեկտներին առնչվող խնդիրների շրջանակներում իրականացնել փորձի փոխանակում: Անդրադրաձ կկատարվի նաև հանցավորության դեմ պայքարի շրջանակներում միջազգային պայմանագրերի իրականացման արդյունավետությանը: ՇՀԿ անդամ երկրների գլխավոր դատախազների հերթական նիստի օրակարգում կքննարկվեն մաքսանենգությանը, թմրանյութերի, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությանը հակազդման ոլորտում մասնակից և գործընկեր հանդիսացող երկրների համագործակցության ամրապնդման մեխանիզմների կատարելագործան խնդիրը: Արթուր Դավթյանը երկու նիստերին էլ հանդես կգա ելույթներով: Այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազը երկկողմ ձևաչափով հանդիպումներ կունենա մասնակից երկրների գլխավոր դատախազների, պատվիրակությունների ղեկավարների հետ: Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազ Նիգմաթիլլա Իյուլդաշևի հետ հանդիպման արդյունքում նախատեսվում է երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հուշագրի ստորագրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր