00:00:00

Յուրա Իվանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել այլ պաշտոնի

13:34, 30 սեպտեմբեր 2019

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Յուրա Իվանյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնից: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում ե  Քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին Infocoom-ը հետաքննություն էր հրապարակել, որով հայտնել էր, որ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ազգակցականներ են: Վերջինս 2016 թվականին հաստատել էր Ամուլսարի հանքի շահագործման դրական եզրակացությունը: Քննչական կոմիտեն հաստատել էր տեղեկությունը: Օգոստոսի 30-ին Իրավաբան.net-ը հրապարակել էր Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն սկսելու իրավական հիմքերը: Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն էր սկսվել:
Իրավաբան.net

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր