00:00:00

Այն, որ Իրանը և Սինգապուրը մասնակցում են ԵՏՄ գագաթաժողովին, բարձրացնում է ՀՀ քաղաքական դերակատարությունը. Արամ Սարգսյան

13:47, 30 սեպտեմբեր 2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես հայտարարել է, որ ԵՏՄ-ն պետք է ընդլայնվի, բայց իր պատկերացրածը ԽՍՀՄ-ը վերականգնելն է ԵՏՄ-ի տեսքով ու ձևով՝ միայն թույլ և իրեն ենթարկվող պետություններով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա, մասնավորապես, հավելել է. «Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է, որ ԵՏՄ-ում ներգրավված լինեն ինքնիշխան և տեսակետ ունեցող երկրներ, որպեսզի ինքը միայնակ չլինի: Վստահաբար Իրանը և Սինգապուրը ԵՏՄ անդամ չեն դառնա, ու Հայաստանն էլ ԵՏՄ-ում ապագա չունի, բայց որ այդ երկրները՝ մեր նախաձեռնությամբ, մասնակցում են գագաթաժողովին, անկասկած, լուրջ ձեռքբերում է և բարձրացնում է Հայաստանի քաղաքական դերակատարությունը, շեշտում մեր ինքնիշխանությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր