00:00:00

Ֆրանսիայի ԱԳ նախարարին առընթեր պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

16:06, 30 մարտ 2018

Ֆրանսիայի Եվրոպայի եւ Արտաքին գործերի նախարարին առընթեր պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը այսօր՝ մարտի 30-ի առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հաղորդում է NEWS.am–ի թղթակիցը։ Հյուրին ուղեկցում էին նրա կողմից գլխավորած պատվիրակության անդամները, Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի  տնօրենի պաշտոնակատար Գեւորգ Վարդանյանը:

Պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին եւ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, ինչպես նաեւ մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը։

Այնուհետեւ պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր