Արցախի հանրապետության պետական նախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 28-ին քաղպաշտպանության ուսումնավարժության պլանային ստուգման ծրագրով աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունում հրավիրել է խորհրդակցություն: Քննարկվել են արտակարգ իրավիճակներում աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության բնակչության կարիքների հատուկ սպասարկումների հանրապետական ծառայության աշխատանքները: Ծառայությանը վերապահված են այնպիսի գործառույթներ, որոնցից են բնակչության անվերադարձ կորուստների հաշվառումը, դիակների հուղարկավորման կազմակերպումը:
Խորհրդակցությանը, որին մասնակցել է նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայության կազմը՝ տնօրեն Վլադիկ Խաչատրյանի գլխավորությամբ, ուշադրություն է դարձվել համալիր գնահատման, շտաբային ուսումնավարժության և գործնական միջոցառման աշխատակարգերին:
Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հանձնարարականներ է տվել արտակարգ իրավիճակներում բնակչության կարիքների սպասարկումը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ՝ պահանջելով մեկամսյա ժամանակահատվածում կարգաբերել հետագա աշխատանքների փաստաթղթավորումը՝ ապահովելու կազմավորումների, տարածքային ծառայությունների օպերատիվ ու համակարգված աշխատանքը:
Խորհրդակցության ավարտին, Գրիգորի Մարտիրոսյանը՝ ԱԻՊԾ տնօրեն Վլադիկ Խաչատրյանի ուղեկցությամբ, ծանոթացել է ռմբապաստարանների կահավորման աշխատանքների ընթացքին: