00:00:00

Չեխովի անվան դպրոցի հայտնի տնօրենը 10 տեղակալ ունի. Գործի է դրել իշխանական կապերը. «Իրատես»

14:03, 30 մարտ 2018 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Այն, որ կառավարման համակարգում խորհրդականների չարդարացված առատություն կա, վաղուց նորություն չէ, բայց որ դպրոցներում էլ տնօրենի տեղակալների թիվը կհասնի մեկ տասնյակի, իսկապես նորություն է: Մեր տեղեկություններով` Չեխովի անվան դպրոցն ունի (ուշադրություն) տնօրենի ինը տեղակալ, սակայն բանն այսքանով չի ավարտվում. Տնօրեն Գայանե Սարուխանյանը քաղաքապետարան է դիմել ևս մեկ տեղակալի հաստիք տրամադրելու խնդրանքով, ստացել է մերժում՝ հիմնավորմամբ, որ տասներորդ տեղակալի լիազորությունները կարող է բաժանել իննի միջև: Սակայն տիկինը հեշտ հանձնվողներից չէ, իշխանական կապերը, խողովակները գործի է դրել ու կարողացել է հասնել այն բանին, որ քաղաքապետարանը ստիպված հաստիքը «նվիրել» է տնօրենին: Այսքանից հետո հարց է ծագում` Չեխովի անվան դպրոցում այդ ի՞նչ վիթխարի աշխատանք է կատարվում, որ մեկ տնօրենը և ինը տեղակալները գլուխ չեն կարողանում հանել ու ևս մեկ տեղակալ ունենալու անհրաժեշտություն է առաջացել: Պատրաստ ենք հրապարակելու նաև տնօրեն Գայանե Սարուխանյանի հիմնավորումն առ այն, որ մեկ դպրոցում տնօրենի տասը տեղակալ ունենալը շռայլություն չէ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր