00:00:00

Քրեական գործեր են հարուցվել. Սեյրան Օհանյանի՞ն են նախազգուշացնում. «Ժողովուրդ»

13:38, 30 մարտ 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ռազմական ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ստուգումներ են սկսել վերջին 6-7 տարիներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ տարկետում ստացած երիտասարդների փաստաթղթերում: Նրանք փորձում են պարզել, թե ինչ հանգամանքներում են զորակոչիկները ծառայության համար ճանաչվել ոչ պիտանի կամ տարկետում ստացել: Միաժամանակ ՊՆ-ում կոռուպցիոն սկանդալների հետ կապված քրեական գործեր են հարուցվել, որոնց մասին եղան հայտարարություններ: Ու չի բացառվում, որ այսպես իրավապահ համակարգը վեր է հանում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործունեության ժամանակահատվածի հետ կապված թույլ տված բացթողումները: Միգուցե իշխանական վերնախավը այս քայլին գնում է` նախազգուշացնելով ընդդիմադիր դարձած նախկին նախարարին, որ առաջիկայում սպասվող շուրջօրյա հանրահավաքներին միանալու դեպքում հնարավոր է` վատ հետևանքներ ունենան իր համար՝ դժվար է ասել: ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե իրենք պարբերաբար ստուգումներ անցկացնում են, նաև ասել է, թե իրենց գործողությունները պետք չէ քաղաքականացնել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր