00:00:00

Նոր մանրամասներ Կեմերովոյի հրդեհից

03:18, 30 մարտ 2018 Աշխարհ

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում ուշագրավ կադրեր են երևում  ՌԴ Կեմերովոյի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհին նախորդող մի քանի րոպեներից: Այսպես, տեսանյութը մեկնաբանող անձն էլ պատմում է, թե ինչպես է սպիտակ գրությամբ սև հագած մի երիտասարդ, ում ձեռքին ուսապարկ կա, մտնում երեխաների համար նախատեսված խաղահրապարակ և ինչ-որ բան նետում այնտեղ: Դրանից հետո երիտասարդը կողքերը նայելով դուրս է գալիս, իսկ մի քանի րոպե անց բռնկվում է հրդեհը, որն էլ մեծ արագությամբ տարածվում է: Ի դեպ, սոցցանցերի ռուսական տիրույթում օգտատերերը տեղի ունեցածը նաև ահաբեկչություն են համարում: Այս վարկածը, սակայն, որպես հրդեհի պատճառ չի դիտարկվում ամեն դեպքում այս պահի դրությամբ: Մեկ այլ տեսագրություն է հայտնվել նաև համացանցում, որում այդ երիտասարդին՝ Ստասին, ծանոթ մարդն այլ կերպ է մեկնաբանում : Այսպես, ըստ  նրա՝ տղան ոչ թե ինչ-որ բան է նետում կամ տալիս, այլ պարզապես ողջունում է ընկերոջը: Այնուհետև ցուցադրվում են կադրեր, որոնցում երևում է, որ հրդեհն սկսվում է մեկ այլ կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր