00:00:00

Բակո Սահակյանը հետևել է պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրման գործընթացին

20:59, 24 սեպտեմբեր 2019 Լեռնային Ղարաբաղ

ՊԲ-ում մեկնարկած ռազմավարական զորավարժությունների շրջանակում տեղի է ունենում պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրում: Գործընթացին տեղերում ծանոթացել և ՊԲ հրամկազմի հետ խորհրդակցություն է անցկացրել նախագահ Բակո Սահակյանը։ ՊԲ հաղորդմամբ, Արցախի ողջ տարածքում բացազատված պահեստազորայինների ընդունման կետերում, տարածքային և տեղական կառավարման մարմինների գործուն աջակցությամբ, իրականացվում են զորահավաքային պատրաստությունից բխող գործընթացներ: Կատարվում են պահեստազորում գտնվող սպայական և շարքային կազմի դիմավորման ու կցագրման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր