00:00:00

Ադրբեջանցի զինծառայողի մարմինը հանվել է Արցախի եւ Ադրբեջանի ԶՈւ շփման գծից

17:22, 24 սեպտեմբեր 2019 Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանից զինծառայողի մարմինը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ դուրս է բերվել Արցախի եւ Ադրբեջանի շփման գծից։ «Երեկ կողմերի խնդրանքով եւ համաձայնությամբ  ԿԽՄԿ-ն որպես չեզոք միջնորդ մասնակցել է շփման գծից զոհվածի դին դուրս բերելու գործողությանը»,- NEWS.am-ին տեղեկացրել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցային ծրագրերի ղեկավար Զարա Ամատունին։ Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր դիվերսիոն ներթափանցման կասեցման մասին, որի ժամանակ զոհվել էր ադրբեջանցի զինծառայող։ Ի պատասխան՝ Ադրբեջանը շտապել էր հայտարարել, որ զինվոր Ռամին Աբդուլռահմանովը մոլորվել է եւ սպանվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր