00:00:00

«Միասնական Հայրենիք» կուսակցության նախագահ միաձայն ընտրվեց Սամվել Բաբայանը

14:18, 24 սեպտեմբեր 2019 Լեռնային Ղարաբաղ

Սեպտեմբերի 22-ին ԱՀ Ստեփանակերտ քաղաքում տեղի ունեցավ «Միասնական Հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը։ Կուսակցությունը որդեգրեց «Ուժ և միասնություն» կարգախոսը։ Հիմնադիր համագումարի օրակարգի շրջանակներում միաձայն հաստատվեց կուսակցության ծրագիրը և կանոնադրությունը։
Կուսակցության քաղխորհրդի անդամներ ընտրվեցին Սամվել Բաբայանը, Գագիկ Նազլուխանյանը, Սերգեյ Զաքարյանը, Անուշ Դոլուխանյանը, Վլադիմիր Դավթյանը, Թագուհի Ալավերդյանը և Դիմա Առստամյանը։ Կուսակցության նախագահ միաձայն ընտրվեց Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը։
Կուսակցության վերստուգիչ-վերահսկիչ անդամներ ընտրվեցին Միքայել Հարությունյանը, Աննա Աղասյանը և Մարատ Ստեփանյանը։ Կուսակցության քաղխորհրդի անդամ Սերգեյ Զաքարյանին լիազորվեց կուսակցության հիմնադրման փաստաթղթերը ներկայացնել ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի պետական ռեգիստր՝ պետական գրանցման համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր