00:00:00

Ռուսական ռազմական ոստիկանությունն արդեն Գյումրիում է. ՌԴ ԶՈՒ

00:29, 30 մարտ 2018 Իրավական

«Ռուսական ռազմական ոստիկանությունն իր աշխատանքը Գյումրիում սկսել է մարտի 15-ից: Ներկա պահին նախապատրաստական աշխատանքներն են ընթացքի մեջ, աշխատանքային հարաբերությունների հստակեցումներ են կատարվում եւ ստորաբաժանումների կադրերի հստակեցումներ, ամեն ինչ միանգամից չի լինում եւ աշխատանքը փուլային է»,-Գյումրիում ՌՈ ներկայության մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել է ՌԴ ԶՈՒ  Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայութունը: Երբ ստորաբաժանումները ձեւավորվեն, ապա ռուսական կողմը հանդես կգա առավել հանգամանալից ասելիքով: Այս պահին, բացի պաշտոնական գրությունից, ոչինչ ասել չեն կարող: Մամուլի ծառայությունից ՀԺ-ին հայտնեցին, որ հիմա Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում ընտրում են ռազմական ոստիկաններին: Պատասխանատուները սա շատ կարեւոր եւ միաժամանակ պատասխանատու ու բարդ աշխատանք են համարում: Իսկ ովքե՞ր են լինելու ռուս ռազմական ոստիկաններն ու ինչպես են նրանք ընտրվում: Մամուլի ծառայության տեղեկացմամբ, ռազմական ոստիկաններին ընտրում են եւ ՌԴ զինված ուժերից եւ Հայաստանում ծառայություն իրականացնող բոլոր ռուսական ստորաբաժանումների զինծառայողներից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր