00:00:00

Յուրաքանչյուր հայի պարտքն է՝ անել հնարավորը հայոց անկախ պետականության շարունակական ամրապնդման ու զարգացման համար. Բակո Սահակյան

14:40, 21 սեպտեմբեր 2019 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Անկախության տոնի առթիվ: Ուղերձում ասվում է. «Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ, տոն, որը հիմնովին փոխեց հայ ժողովրդի պատմության ընթացքը: Յուրաքանչյուր հայի պարտքն է՝ անել հնարավորը հայոց անկախ պետականության շարունակական ամրապնդման ու զարգացման համար: Այդ գործում մեծ է Ձեր անձնական ավանդը: Մաղթում եմ Ձեզ խաղաղություն, քաջառողջություն և մեծագույն հաջողություններ Ձեր հայրենանվեր առաքելության իրականացման ճանապարհին»: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր