00:00:00

«Օրենքով գող» Շոշիան և երեք «հեղինակություն» բռնվել են ոստիկանության կողմից

03:42, 21 սեպտեմբեր 2019 Քրեական աշխարհ

Վոլոգդայի շրջանում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են բարձրագույն հանցավոր հիերարխիայում ներգրավված լինելու մեջ կասկածյալներին: Այս մասին ուրբաթ, սեպտեմբերի 20-ին, «Ինտերֆաքս» -ին հայտնել են շրջանի ՆԳՆ մամուլի ծառայությունից: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 210.1 հոդվածի («Քրեական հիերարխիայում բարձրագույն դիրքի զբաղեցում») հոդվածով: Ներգրավվածներից չորսը գտնվում էին Վոլոգդայում և Չերեպովեցում, իսկ հինգերորդն արդեն պատիժ է կրում: Դրանցից մեկը, լինելով «օրենքով գող», 1986 թվականից ցայսօր ստիպել է ավելի ցածր հանցավոր կարգավիճակ ունեցող այլ հանցագործների ենթարկվել իրենց ցուցումներին: Ըստ «Росбалта»-ի, դա Նոդար Ջինչվելաշվիլին է (Շոշիա), որը նախկինում երեք ձերբակալվածներին նշանակել էր որպես տարածքի «նայող»: Ըստ «Прайм Крайм»- ի՝ Շոշիան բազմիցս դատվել է և պատկանում է Քութաիսիի գողական կլանին: Նրան «թագադրել» են 24 տարեկան հասակում՝ Վրաստանի բանտերում: Առաջին անգամ նա հայտնվել է Չերեպովեցում 1994 թ-ին,իսկ իր վերջին ժամկետը անցկացրել է Կարելիայում  թիվ 4 գաղութումում: Ազատ արձակվելուց հետո մոսկովյան «օրենքով գողերը» նրան նշանակել են որպես Վոլոգդայի շրջանի«նայող»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր