00:00:00

«Իրավաբանական» խոշոր վատնումներ Շիրակի պետհամալսարանում

21:56, 20 սեպտեմբեր 2019

Քաղաքագետ Գագիկ Հմաբարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը, որն իր գործունեությամբ չի զիջում իր ուսուցիչ Սահակ Մինասյանին, իր քմահաճ և անօրինական հանձնարարությունները չկատարելու համար, անգամ առանց բացատրագիր պահանջելու, խախտելով աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածը համալսարանի Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի ԺՊ Հովհաննես Խորիկյանին տալիս է նկատողություն, որը վերջինս վիճարկում է դատարանում: Սեպտեմբերի17-ին տեղի ունեցավ Հովհաննես Խորիկյանի հայցն ընդդեմ Եր. Սերոբյանի առաջին նիստը, որտեղ պարզվեց, որ ռեկտորի ԺՊ-ն նորից փաստաբան է վարձել, որն ըստ բուհում տարածված խոսակցությունների` իր ընկերոջ կինն է: Այս նույն փաստաբանը նաև բուհի անունից հանդես է գալիս տիկին Ֆարմանյանի դատավարության ժամանակ: Հարց է առաջանում. իսկ ու՞մ է տրամադրում պարոն Սերոբյանը համալսարանի գումարները... Այս պարագայում պատասխանը շատ պարզ է՝ բարեկամներին ու ծանոթներին, որոնք չեն էլ կարողանում իրենց պահել որպես համալսարանի շահերի պաշտպաններ: ՇՊՀ-ի շահերը դատարանում իբրև թե պաշտպանող փաստաբանն ավելի շատ բանսարկուի մակարդակով է հանդես գալիս համալսարանի անունից: Նողկանք է առաջացնում սույն տիկնոջ "փաստերը", երբ վերջինս դրանց վերաբերյալ ապացույցներ չունի և չի էլ կարող ունենալ, հանդես է գալիս բանավոր խոսակցությունների հիման վրա, որոնք կեղծիք են... Ո՞վ է պատասխանատվություն կրելու բուհի վարկանիշն այս աստիճան գցելու և համալսարանի բյուջեն անձնական բյուջեի նման ծախսելու այս պրակտիկայի համար: Երևի ռեկտորի ԺՊ-ն տեղյակ չէ, բայց հուշեմ, որ այս բոլոր ծախսերը համարվելու են բյուջեի ոչ արդյունավետ ծախսեր և վատնում: Համալսարանն ունի "Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժին", որտեղ, բնականաբար, բաժնի պետը նշանակվել է Եր. Սերոբյանի կողմից և իր բարեկամն է, որը չունենալով գիտական աստիճան, կոչում և բացարձակ անտեղյակ լինելով համալսարանի գործընթացներից, ավելին` անգամ չպատկերացնելով աշխատանքային օրենսգրքի տարրական հոդվածները՝ վճարվում է համալսարանի դոկտոր-պրոֆեսորի աշխատավարձին հավասար աշխատավարձով և մատնված է անգործության: Սույն անգրագետը կարող է 4 օրվա տարբերությամբ նույն հարցի վերաբերյալ իրարամերժ պատասխաններ տալ ու բացարձակ չամաչել, որ դառնում է ծաղրի ու ծիծաղի առարկա... Նշեմ, որ այդ բաժնի գործառույթներն ամրագրված են նախկին "Իրավաբանական ծառայությունների, փաստաթղթերի պահպանման և արխիվացման հատուկ բաժնի" կանոնադրության մեջ և հասանելի է համալսարանի կայքէջում (սա հաստատել է ռեկտորի ԺՊ-ն, որ անգամ մինչև հիմա գրեթե երկու տարի գործող բաժինը չունի կանոնադրություն և գործում է նախորդ բաժնի կանոնադրությամբ, տե´ս նկարը) Բաժնի հիմնական գործառույթը համարվում է. • Ռեկտորի գործունեության իրավական ապահովում և խորհրդատվություն, Համալսարանի շահերի ներկայացում, իրավական պաշտպանության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դատարանում, կազմակերպություններում, (այդ թվում արտերկրյա), • և այլն… Հետաքրքիր է, իսկ ո՞րն է բուհի այս կառույցի իմաստը, երբ համալսարանի բյուջեից մեծ գումարներ են ծախսվում, եթե իրեն իրավաբան համարող այդ անձը չի կարողանում իրականացնել իր հիմնական գործառույթները: Ռեկտորի 2018 տարվա ֆինանսական հաշվետվության մեջ (էջ 181 http://shsu.am/media/report/2017-2018/report-rektor.pdf), որպես կատարված ծախս, որը բնականաբար նախահաշվով պլանավորված չի եղել, իրավաբանական ծառայությանը տրամադրել է 3 միլիոն 67 հազար դրամ: Ու սա այն դեպքում, երբ վերը նշված գումարի մեջ հաշվառված չեն մինչ այսօր դատարաններում բուհի կողմից կատարված դատական ծախսերը, որի մեջ մտնում են ոչ միայն համալսարանի կողմից վարձակալված փաստաբանների ծախսերը, այլև համալսարանի կողմից պարտված գործերի արդյունքում հաղթող կողմի փաստաբանների ծախսերը և ահռելի պարապուրդները... Ի դեպ, հավելեմ, որ միչև այսօր որևէ դատական գործում պարոն Սերոբյանը հաղթանակ չի տարել... Դուրս է գալիս, որ այս անապահով մարզում ուսանողները մի կերպ վճարում են վարձավճարները, իսկ ռեկտորի ԺՊ Եր.Սերոբյանը անգամ մի քանի հազար դրամի չմուծելու համար ուսանող է հեռացնում բուհից, սակայն ամեն տարի մոտ 6 միլիոն դրամից ավել գումար վատնվում է այդ մի անձին աշխատավարձ տրամադրելու և նրա փոխարեն դատական գործերն այլ մարդկանց կատարել տալու, հայցվորների ծախսերը և պարապուրդի գումարները փոխհատուցելու համար, ընդ որում կատարողներն էլ պետք է լինի ընտանիքին մոտ մարդ կամ ծանոթ... Ու՞մ հաշվին է պարոն Սերոբյանն իր անգրագետ իրավաբան-բարեկամին բուհում աշխատանքի նշանակել, եթե վերջինիս ամենակարևոր գործերը անում են այլ իրավաբաններ՝ դրա դիմաց կլորիկ գումարներ վերցնելով... Վերջերս մեծ աղմուկ բարձրացավ ՀՊՏՀ-ում. նախկին ռեկտորը չարաշահումներ է կատարել և հարուցվել է քրեական գործ: Խոսքն ընդամենը 600 հազար դրամի մասին էր... Իսկ ինչու՞ է անտեսված մեր համալսարանը, որտեղ թողտվությունն աննկարագրելի մակարդակի է հասել... Ինչու՞ է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ատամներով պաշտպանում իր մտերիմին՝ Երվանդ Սերոբյանին, ով մինչև 2016 թ-ը դպրոցում նույնիսկ ուսմասվար չի եղել և չի էլ հասկանում բուհական կառավարումիվց... Ո՞վ է պատասխան տալու այս գումարների անիմաստ վատնման համար, որը ևս քրեորեն պատժելի է...»
Нет описания фото.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր