00:00:00

Վրաստանն արտաքսում է ռուս դիվանագետներին

01:08, 30 մարտ 2018 Աշխարհ

Վրաստանն իր աջակցությունն է հայտնել Սկրիպալի գործով Մեծ Բրիտանիայի պաշտոնական դիրքորոշմանը և որոշում ընդունել արտաքսել ռուս դիվանագետներին երկրից, հայտում են երկրի ԱԳՆ-ից, փոխանցում է РИА Новости-ն: ԱԱյդպիսով Վրաստանը դառնում է 29-րդ երկիրը, որ Ռուսաստանի վերաբերյալ որոշում է կայացրել: Սա Թբիլիսիում Շվեյցարական դեսպանատանը կից գործող՝ Ռուսաստանի շահերի բաժանմունքի աշխատակիցն է: «Վրաստանի ԱԳՆ-ը դատապարտում է մեծ Բրիտանիայի տարածքում քիմիական զենքի կիրառման փաստը, որը մեծ վնաս է հասցրել երեք քաղաքացիների առողջությանը և վտանգել է այլ քաղաքացիների կյանքն ու առողջությունը: ԱԳՆ-ն համերաշխություն է հայտնում Մեծ Բրիտանիային, տվյալ հարցի կապակցությամբ կիսում է Մեծ Բրիտանիայի և միջազգային հանրության դիրքորոշումը և համապատասխանաբար հայտարարում է, որ ցանկալի չէ Վրաստանի տարածքում Շվեյցարիայի դեսպանատանը գործող Ռուսաստանի շահերի բաժանմունքի աշխատակցի գտնվելը»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր