00:00:00

Գեղարքունիքի մարզում 36–ամյա վարորդը 06-ով բախվել է КрАЗ-ին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր

23:20, 29 մարտ 2018 Պատահարներ

Այսօր՝ մարտի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 58.5-րդ կմ հատվածում ՝ Սևանի վարչական տարածքում, բախվել են Արարատ քաղաքի բնակիչ, 59-ամյա Արարատ Կարապետյանի վարած КрАЗ մակնիշի 848 ԼՍ 63 համարանիշի և Արմավիրի մարզի Բագարան գյուղի բնակիչ, 36-ամյա Սպարտակ Հարությունյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 QF 855 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով 06-ը գլխիվայր շրջվել է: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվ են գործել նաև Սևանի շտապօգնության հիվանդանոցի հերթապահ խումբը, ովքեր 06-ի վարորդին տեղափոխել են հիվանդանոց: Շարունակությունն՝ այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր