00:00:00

Հայտնի են դարձել Ղարաբաղում զոհված ականազերծողների անունները

23:16, 29 մարտ 2018

«HALO Trust» կազմակերպությունը հրապարակել է ԼՂ Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պայթյունի հետևանքով զոհված աշխատակիցների անունները: Նրանք են՝ Պավել Ակոպովը, Սամսոն Ավանեսյանը և Մարատ Պետրոսյանը: Կազմակերպությունը հայտնում է, որ պայթյունի հետևանքով երկու վիրավորները ներկայումս Ստեփանակերտի հիվանդանոցում են, «HALO Trust»-ը կապվել է բոլոր տուժածների ընտանիքների հետ: «Մենք սերտորեն համագործակցում ենք տեղի ոստիկանության և իշխանությունների հետ և կոչ ենք արել քննիչներին զեկուցել միջադեպի բոլոր փաստերի մասին»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: Ըստ «HALO Trust»-ի, մահացածները և վիրավորները ԼՂ բնակիչներ են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր