00:00:00

Ոստիկանությունում օպերատիվ խորհրդակցություն է հրավիրվել (տեսանյութ)

23:13, 29 մարտ 2018 Իրավական

Մարտի 29-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի և մարզային վարչությունների, տարածքային բաժինների պետեր, տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ տարվա առաջին եռամսյակում ոստիկանության մարմինների իրականացրած գործունեությանն ու արձանագրված արդյունքներին: Վերլուծելով ոստիկանության գործունեության հիմնական ուղղությունները և խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրելով առկա որոշ թերացումների վրա` ոստիկանության պետը հանձնարարեց գործուն միջոցներ ձեռնարկել հանցավորության դեմ պայքարում հատկապես կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացման ուղղությամբ, անել առավելագույնը հասարակական կարգի ապահովման ոլորտում ու հետևողականորեն կատարելագործել հանրությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների աշխատանքի որակը: Խորհրդակցության ավարտին ծառայությունների ու ստորաբաժանումների պատասխանատուներին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: https://www.youtube.com/watch?v=t9wvyjsd1-s

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր