00:00:00

Աղվան Հովսեփյանն ընդունել է ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին

23:09, 29 մարտ 2018 Իրավական

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Ա.Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել դիվանագետին` դեսպանի պաշտոնում երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար։ ՔԿ նախագահը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների միջև սերտ համագործակցությունը և, մասնավորապես,  քրեական գործերով միմյանց իրավական օգնության ցուցաբերումը, հնարավորինս սեղմ ժամկետներում տեղեկատվության փոխանակումը, ինչը կնպաստի հանցագործությունների լիարժեք բացահայտմանն ու պատժի անխուսափելիությանը, քաղաքացիների իրավական պաշտպանությանը։ Ա.Հովսեփյանը փաստել է, որ այս տարիների ընթացքում արդեն իսկ դրվել են համագործակցության արդյունավետությունը երաշխավորող կառուցակարգերը և հույս հայտնել, որ փոխգործակցությունը կշարունակի ընդլայնվել։ Դեսպանը նշել է, որ Հայաստանից մեկնում է ամենաջերմ տպավորություններով և կմնա Հայաստանի մշտական աջակիցը: ՀՀ ՔԿ նախագահը հաջողություն է մաղթել դեսպանին՝ իր հետագա դիվանագիտական աշխատանքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր