00:00:00

Արտակարգ իրավիճակ Վայոց Ձորի մարզի Վայքի դատարանում. ժամանել է մարզային փրկարարական վարչության պետը

22:45, 29 մարտ 2018 Իրավական

Այսօր՝ մարտի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կեսօրին ուժեղ քամու հետևանքով Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վայք քաղաքի նստավայրի դատարանի շենքի տանիքի մի զգալի հատված պոկվել է և ընկել հարևան բնակելի տան վրա: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ու մինչ դատավորները ծանր ու թեթև կանեին, թե ինչպես հեռացնեն թափված տանիքի թիթեղները, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մարզային փրկարարական վարչության պետ Սամվել Ռշտունու, մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հարություն Մարգարյանի և Վայքի հրշեջ-փրկարարկան ջոկատի պետ Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ: Փրկարարները դատարանի տանիքից թափված թիթեղն հավաքել են և սահմանազատել տարածքը: Շարունակությունն՝ այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր