00:00:00

Սյունիքում հայտնաբերված արկը վնասազերծման նպատակով տեղափոխվել է Արցախ

22:13, 29 մարտ 2018 Պատահարներ

Մարտի 29-ին, ժամը 11:35-ին ոստիկանության Գորիսի բաժնի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Ա. Ս.-ը և ՊՆ թիվ N զորամասի սակրավորը նախօրեին Սյունիքում հայտնաբերված արկը վնասազերծման նպատակով տեղափոխել են Արցախի Հանրապետություն: Հիշեցնենք, որ մարտի 28-ին, ժամը 17:20-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Սահմանվել է հերթապահություն ոստիկանության աշխատակիցների կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր