Էստոնիայի խորհրդարանում ստեղծվել է Հայաստան-Էստոնիա բարեկամական խումբ։ Այդ մասին տեղեկացնում է Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։«Ուրախ ենք տեղեկացնել, որ Էստոնիայի Ռիյգիկոգուում ստեղծվել է Հայաստան-Էստոնիա բարեկամական խումբ՝ Ռաիվո Թամի գլխավորությամբ։ Հուսով եմ նրանք կարձանագրեն փայլուն արդյունքներ՝ միջխորհրդարանական հարաբերությունների խթանման գործում»,-հայտնում է դեսպանը։
Բարեկամական խմբում ընդգրկված են էստոնական օրենսդիր մարմնի տասը ներկայացուցիչներ։