00:00:00

Բակո Սահակյանը ծանոթացել է Ասկերանի գյուղերի բարեկարգման ծրագրերին

21:35, 29 մարտ 2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին այցելել է Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ եւ ծանոթացել գյուղերում բարեկարգման ծրագրերի իրականացմանը: Երկրի ղեկավարը կարեւորել է գյուղական բնակավայրերի շարունակական եւ համաչափ զարգացումը՝ համարելով այն Արցախի սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման եւ ժողովրդագրության բարելավման կայուն հիմքերից մեկը: Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների որակի եւ արդյունավետության պահպանման ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր