00:00:00

Դատավոր Դավիթ Գրիգորյանը ԲԴԽ անդամից պահանջում է հերքել ասածները

17:42, 17 սեպտեմբեր 2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, ում լիազորությունները կասեցվել էին քրեական գործ հարուցվելու կապակցությամբ,  մի քանի օր առաջ դիմել է դատարան՝ ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Լիպարիտ Մելիքջանյանի։ «Դատալեքս»-ում հրապարակված տվյալների համաձայն, հայցվոր Գրիգորյանը ԲԴԽ անդամից  պահանջում է հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը։ Գործով երրորդ անձ է ներգրավվել iravaban.net  լրատվամիջոցը։ Սեպտեմբերի 13-ին ստացած հայցադիմումը նույն օրը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե  Պետրոսյանին։ Առայժմ նիստ նշանակված չէ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր