00:00:00

Ինչու ազատվեց Վանեցյանը․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեկնաբանությունները

16:59, 17 սեպտեմբեր 2019

«Վարչապետի խոսնակը բավական  հանգամանալից անդրադարձել է պարոն Վանեցյանի հրաժարականի տեքստին, չէի ուզի մեկնաբանել: Իմ համար պարզ է, որ պարոն Վանեցյանը չի համապատասխանել այն ակնկալիքներին, որը նրա նկատմամբ ունեցել է քաղաքական մեծամասնությունը»։ Այս մասին,  այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Նույն խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ նշեց, որ հարյուր բանով կարող էր պայմանավորված լինել Վանեցյանի հրաժարականի տեքստը:

«Կարող է պայմանավոված լինել լարված հարաբերություններով, նրանով, որ պարոն Վանեցյանը գտնում է, որ առաջնայինը երկրորդայինից տարբերելու ունակություն չունի իշխանությունը: Իսկ իշխանությունը գտնում է, որ ունի: Գուշակությամբ զբաղվելը շատ անշնորհակալ գործ է: Ես կոնկրետ չեմ ուզում դա իմանալ, ինձ տրված պատասխանները բավարար են: Եթե վարչապետը մանրամասներ չի հայտնել, նշանակում է այդ ինֆորմացիան ենթակա չէ հրապարակման»,- ասաց պատգամավորը: Հիշեցնենք, որ երեկ պաշտոնանկ արվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր