00:00:00

«Շոգելու ենք». Երևանում օդի ջերմաստիճանը կանցնի 30 աստիճանից

16:52, 17 սեպտեմբեր 2019

Հանրապետության տարածքում sեպտեմբերի 17-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով։ Երևան քաղաքում սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Փաստորեն նույնիսկ շոգելու ենք։ Սեպտեմբերի 19-21-ին օդի ջերմաստիճանը Սյունիքի հովիտներում կհասնի +35, իսկ Երևանում +33 աստիճանի», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոմետ ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր