00:00:00

Քրեական հեղինակություն «Պոնտյո»-ն գրավի դիմաց ազատ է արձակվել. «Փաստինֆո»

03:55, 17 սեպտեմբեր 2019 Քրեական աշխարհ

Քրեական հեղինակություն «Պոնտյո» մականվամբ հայտնի Պետրոս Հարությունյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից։ Վերջինիս փոխանցմամբ` գրավը կազմել է 2 միլիոն ՀՀ դրամ։ Խաչատրյանը հավելեց նաև, որ դատարանի այս որոշումը Դատախազությունը չի բողոքարկի։
Հիշեցնենք, որ Պետրոս Հարությունյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգքրի 112-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը եւ 235-րդ հոդվածով, այն է՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը: Նա առաջադրված մեղադրանքները չի ընդունում։ Ավելի վաղ հայտնել ենք, որ 2018թ. դեկտեմբերի 4-ին Երևան քաղաքի Ռոստովյան 69/6 հասցեում գործող բաղնիքում տեղի ունեցած զինված միջադեպի հետեւանքով երեք անձ ստացել էր մարմնական վնասվածքներ. ժամը՝ 21։50-ին «Նաիրի բժշկական կենտրոն» ՓԲ «աջ սրունքի վերին միջին երրորդ հրազենային գոտկային միջանցիկ վիրավորում» ախտորոշմամբ ընկերություն է ընդունվել Երևան քաղաքի բնակիչ, 1991թ. ծնված Արման Գասպարյանը, իսկ «ձախ սրունքի ստորին երրորդ թափանցող միջանցիկ հրազենային վնասվածք, ոտքի բաց բեկորային կոտրվածք» ախտորոշմամբ՝ Երևան քաղաքի բնակիչ, 14.10.1974թ. ծնված Արման Ապիյանը։ Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր