00:00:00

Նոր զարգացում՝ «Դերժավայի» Արկադիին պատկանող «Սլավմեդ» ԲԿ-ում կեսարյան հատումից հետո մահացած ծննդկանի գործով.1in.am

23:09, 16 սեպտեմբեր 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Աննա Մաթևոսյանի նախագահությամբ շարունակվեց Կարեն Բաղդասարյանի և  Լիանա Դաղբաշյանի գործի դատական քնննությունը:
Ամբաստանյալները «Դերժավայի» Արկադիին պատկանող  «Սլավմեդ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգներ են, նրանց խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին: Երկու բժշկներին մեղադրանք է առաջադրվել բժշկական օգնությունը կազմակերպելու ժամանակ մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ, անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով ծննդկանի մահը առաջացնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Բաղդասարյանը 2016 թվականի հուլիսի  26-ին եղել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգը: Այդ օրը ծննդկան, գործով տուժող Տաթևիկ Գ.-ն  ենթարկվել է կեսարյան հատումի, նա որդի է աշխարհ բերել: Ժամը 20-ի սահմաններում Տաթևիկի ինքնազգացողությունը վատացել է: Սակայն, ըստ մեղադրական եզրակացության, հերթապահ գինեկոլոգ Կարեն Բաղդասարյանը ժամանակին չի ձեռնարկել որակյալ ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագետների կողմից, մասնավորապես՝ պատշաճ չի հետազոտվել որովայնի խոռոչում գտնվող օրգանների վիճակը, չի ստուգվել ներքին արյունահոսության  առկայությունը: Ըստ մեղադրական եզրակացության՝ նեղ մասնագետ չլինելով՝ Կարեն Բաղդասարյանն ինքն է շարժական սարքով կատարել ծննդկանի որովայնի օրգանների հետազոտություն, որովայնի խոռոչում արյունավաք չի հայտնաբերել ու եզրակացրել է, թե ծննդկան Տաթևիկ Գ.-ի առողջական վիճակը բավարար է:
Սակայն կնոջ վիճակն աստիճանաբար վատացել է, նրա որովայնի խոռոչում հայտնաբերվել է արյունահավաք: Ըստ մեղադրական եզրակացության՝ եթե Կարեն Բաղդասարյանը ժամանակին կազմակերպեր նեղ մասնագետների կողմից ծննդկանի վիճակի, մասնավորապես՝ որովայնի օրգանների  հետազոտումը, շուտ հայտնաբերվեր արյունահավաքը, ավելի շուտ կկազմակերպվեր վիրահատական երկրորդ միջամտությունը, կվերցվեին ներքին արյունահոսությունը, արյունահավաքը, և միգուցե հնարավոր կլիներ ձեռնպահ մնալ պլազմայի փոխներարկումից: Բայց քանի որ ծննդկանը ներքին արյունահոսության պատճառով արյան մեծ կորուստ էր ունեցել՝ արյան սուր դեֆիցիտի պայմաններում նրան փոխներարկվել է թարմ սառեցված պլազմա, ինչի հետևանքով առաջացել է թոքերի ու գլխուղեղի այտուց, և ծննդկանը մահացել է… Ըստ մեղադրական եզրակացության՝ մանկաբարձ-գինեկոլոգ Լիանա Դաղբաշյանը 2015 թվականի դեկտեմբերի 25-ից «Սլավմեդ» բժշկական կենտրոնում վարել է Տաթևիկ Գ.-ի հղիությունը: 2016 թվականի հուլիսի 26-ին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում Տաթևիկ Գ.-ն ենթարկվել է կեսարյան հատումի: Ըստ մեղադրական եզրակացության՝ որպես ծննդկան Տաթևիկ Գ.-ի բուժող բժիշկ՝ Լիանա Դաղբաշյանը վիրահատությունից հետո ծննդկանի վիճակի մոնիտորինգը «ցածր մակարդակով» է կատարել՝ նրան վաղաժամ են հետվիրահատական սրահից տեղափոխել  մանկաբարձական ստացիոնար հիվանդասենյակ: Ըստ մեղադրական եզրակացության՝ բուժող բժիշկ Լ. Դաղբաշյանը միջոցներ չի ձեռնարկել՝ ծննդկանի մոտ առաջացած ներքին զարկերակային արյունահոսությունը ժամանակին հայտնաբերելու ուղղությամբ:     Շարունակությունը՝  1in.am- ում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր