00:00:00

Պաշտոնանկ կարվի նաև Դավիթ Տոնոյանը, որոշ պատգամավորներ մանդատները վայր կդնեն

23:02, 16 սեպտեմբեր 2019

Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելուց հետո, Նիկոլ Փաշինյանի կողմից գործադիր եւ օրենսդիր ոլորտներում փոփոխությունները շարունակական են լինելու։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին հրաժարականի դիմումներ կներկայացնեն որոշ նախարարներ ու պատգամավորներ՝ իշխանական խմբակցությունից։ Մասնավորապես այս պահին հստակ է, որ հաջորդ հրաժարականը ներկայացնելու է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Վարչապետը համակարգային փոփոխություններ է իրականացնելու»,- ասաց իշխանական մեր աղբյուրը։ Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի մայիսի 11-ին, մինչ այդ զբաղեցնում էր ԱԻ նախարարի պաշտոնը։ Տոնոյանը եղել է նաեւ ՀՀ ՊՆ փոխնախարար։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր