00:00:00

Լրագրողներին «վռնդեցին» Կառավարության շենքից

19:26, 29 մարտ 2018

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում անհատ տաքսու մեքենաների վարորդները: Քիչ առաջ Կառավարության դիմումների և նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանն ընդունեց բողոքող տաքսու վարրդներին Կառավարության աշխատասենյակներից մեկում, սակայն լրագրողներին թույլ չտվեց լուսաբանել տաքսու վարորդներ-կառավարություն քննարկումը: Լրագրողների հարցին՝ ի՞նչ հիմնավորմամբ է քննարկումը փակ, և ինչո՞ւ լրագրողները դա չեն կարող լուսաբանել, կառավարության ներկայացուցիչը ոչ մի իրավական հիմնավորում չներկայացրեց. «Ես եմ այդպես որոշում»: Լրագրողների համառությունը արդյունք չտվեց, Ալեքսանդր Ղազարյանը բարկացավ և կոպիտ ձևով դուրս հրավիրեց լրագրողներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր