00:00:00

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը չհայտարարված այց է կատարել ոստիկանության ՁՊՎ և ռազմական ոստիկանություն

22:04, 13 սեպտեմբեր 2019

Այսօր Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը չհայտարարված այց է կատարել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության ձերբակալվածների պահման վայր և ՊՆ ռազմական ոստիկանություն: Այցի շրջանակում Պաշտպանը շրջել է ՁՊՎ որոշ խցերով, ստուգել ձերբակալված անձանց պահման պայմանները և իրավունքների պաշտպանության ընթացակարգերը: Նա զրույցներ է ունեցել ձերբակալված անձանց և ոստիկանության ծառայողների հետ՝ հետաքրքրվելով նրանց իրավունքների լիարժեք իրացմանը խոչընդոտող խնդիրներից: Ռազմական ոստիկանություն կատարած այցի ընթացքում Պաշտպանը եղել է և՛ կարգապահական վաշտում, և՛ ընդունիչ-բաշխիչ բաժանմունքում: Նա ծանոթացել է զինծառայողների պահման ու սանիտարահիգիենիկ պայմաններին, հետաքրքրվել նրանց հանդեպ վերաբերմունքից: Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել մի խումբ ժամկետային զինծառայողների և ՌՈ աշխատակիցների հետ, պարզաբանել նրանց իրավունքները և գրանցել կոնկրետ հիմնախնդիրներ: Այցի վերջում Ա.Բեգլարյանը ծանոթացել է զինծառայողների ուսման ու ժամանցի պայմաններին՝ զինվորներից մեկի ցանկությամբ շախմատ խաղալով նրա հետ: Այցերի ընթացքում ձերբակալված անձինք և զինծառայողները հարցեր են բարձրացրել իրենց տարբեր իրավունքների պաշտպանության վերաբերյալ, որոնց լուծման ուղղությամբ Պաշտպանն իր իրավասության շրջանակներում կձեռնարկի անհրաժեշտ միջոցները:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր