00:00:00

ՀՀԿ-ն նիստ է հրավիրել. կքննարկեն կադրային հարցեր

18:34, 29 մարտ 2018

Այսօր երեկոյան, ժամը 20:00 տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը: Այն վարելու է Հանրապետականների ղեկավար Սերժ Սարգսյանը: Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադեւոսյանը: Ըստ նրա՝  նիստում քննարկվելու են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր: Վարչապետի թեկնածուի հարց քննարկվելու է արդյո՞ք նիստում, հարցրեցինք Թադեւոսյանին: Վերջինս նշեց, որ օրակարգը ձեւավորվում է տեղում՝ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի եւ գործադիր մարմնի անդամների առաջարկությամբ: Ինչ վերաբերում է կուսակցության խորհրդի նիստ հրավիրելուն, ապա ըստ Թադեւոսյանի այդ հարցը եւս կքննարկվի, եթե նման անհրաժեշտություն առաջանա՝ կհրավիրեն: Նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով ՀՀԿ-ն առաջիկա նիստում քննարկելու է ապագա կառավարության ձեւավորման հարցը: Վարչապետի թեկնածուի հարց քննարկելու անհրաժեշտություն չկա, քանի որ հստակ է, թե ով է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր