00:00:00

Հայտնի է Արցախում ականի պայթյունից տուժածների ինքնությունը. նրանցից մեկի ստորին վերջույթներն անդամահատել են

18:24, 29 մարտ 2018

Արցախի Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում այսօր՝ մարտի 29-ին, հակատանկային ականի պայթյունի հետեւանքով տուժած տղամարդկանց անունները հայտնի են: NEWS.am-ին Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի տնօրեն Արմեն Խաչատուրյանը հայտնեց, որ վիրավորներ են 43-ամյա Արամ Մկրտչյանն ու 31-ամյա Գարիկ Ղահիրյանը:

«Արամ Մկրտչյանի մոտ առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք, վիրահատությունն ավարտվել է հաջող, վիճակը ծանր է, բայց կայուն: 31-ամյա Գարիկ Ղահիրյանն ականապայթյունային վիրավորում է ստացել զույգ ստորին վերջույթների շրջանում, երկու վերջույթներն էլ անդամահատել ենք: Ղահիրյանն ունի նաեւ պոլիտրավմա, վիճակը ծանր է գնահատվում»,- ասաց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր